Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Արյունաբանություն

Արյան հիվանդություններ. armeniamedicalcenter.am

Արյան հիվանդություններ. armeniamedicalcenter.am

Արյան հիվանդությունները մեծ խումբ են կազմում, որոնք կապված են արյան բջիջների կառուցվածքի տարբեր խանգարումների /էրիթրոցիտներ, լեյկոցիտներ, թրոմբոցիտներ/, նրանց չափից բարձր կամ ցածր քանակի, արյան պլազմայի խնդիրների հետ:

Արյան բոլոր հիվանդությունները վտանգավոր են առողջության և կյանքի համար:

Ժամանակին մասնագիտական օգնություն չստանալը կարող է բերել հիվանդության բարդացման, նրա լիարժեք բուժման անհնարինության, անգամ մահվան:

Արյան հիվանդությունների տեսակները.


  • Անեմիա - արյան մեջ ցածր է էրիթրոցիտների քանակը
  • Լեյկոցիտոզ –արյան մեջ լեյկոցիտների մեծ քանակ /տարբերում են արյան սպիտակ գնդիկների ֆիզիոլոգիական և պաթոլոգիական բարձրացում/
  • Լիմֆադենոպաթիա – լիմֆատիկ հանգույցների մեծացում
  • Թալասեմիա – էրիթրոցիտների արագացած քայքայում, կապված հեմոգլոբինի սինթեզի խանգարման հետ:
  • Հեմոռագիկ դիաթեզներ – պայմանավորված են հեմոստազի խանգարմամբ, արտահայտվում են արյունահոսության բարձր հակումով: Տարբերում են առաջնային /ժառանգական/ և երկրորդային /ձեռքբերովի/ տեսակները
  • Թրոմբոցիտոպենիաներ – թրոմբոցիտների ցածր քանակ արյան մեջ՝ դրանց քայքայման կամ քիչ արտադրման հետևանքով
  • Թրոմբոցիտոզ – թրոմբոցիտների մեծ քանակ արյան մեջ: Լինում է առաջնային և երկրորդային
  • Հեմոֆիլիա – ժառանգական հիվանդություն է, որով հիվանդանում են միայն տղամարդիկ: Արյան մեջ որոշակի սպիտակուցների բացակայության հետևանքով արյունը գրեթե ընդունակ չէ մակարդվելու:


Ախտորոշումը

Արյան հիվանդությունների ախտորոշման համար անհրաժեշտ է.

  • Արյան ընդհանուր հետազոտություն
  • Միելոգրամա
  • Իմունոհեմատոլոգիայի հետազոտություն՝ էրիթրոցիտների նկատմամբ հակամարմինների հարաբերակցության որոշում


Արյան յուրաքանչյուր հիվանդություն պահանջում է առանձնահատուկ մոտեցում և բուժում:

Արյան հիվանդությունների կանխարգելումը

  • Առողջ ապրելակերպ
  • Ճիշտ սնունդ
  • Գերսառեցման և գերտաքացման բացառում
  • Մաքուր էկոլոգիա՝ թունավոր նյութերի ազդեցության նվազեցում
  • Ինֆեկցիոն և պարազիտար հիվանդությունների ժամանակին բուժում:

 

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ